Ուկրաինան ԱՄՆ-ին կխնդրի փոփոխել ընդերքի ռեսուրսների վերաբերյալ համաձայնագրի նախագիծը

Ուկրաինան ԱՄՆ-ին կխնդրի փոփոխել Թրամփի առաջարկած ընդերքի ռեսուրսների վերաբերյալ տնտեսական համաձայնագրի նախագիծը։ Կիեւը ցանկանում է ավելի շատ ամերիկյան ներդրումներ;
Այս մասին հայտնել է Bloomberg-ը՝ վկայակոչելով աղբյուրի։
Նրա խոսքով՝ Ուկրաինայի ներկայացուցիչներն արդեն խոսել են իրենց ամերիկացի գործընկերների հետ։ Ամերիկյան կողմը գուցե պատրաստ է քննարկել։
«The Times»-ն ավելի վաղ գրել էր, որ Թրամփը ցանկանում է ամբողջական վերահսկողություն ունենալ ուկրաինական հանքային պաշարների վրա։ Իսկ ուկրաինացի պաշտոնյան WP-ին ասել է, որ ռեսուրսների վերաբերյալ գործարքի նախագիծը այնպիսի տեսք ունի, որ կարծես թե Կիեւը ԱՄՆ-ին է պարտվել պատերազմում և ստիպված է փոխհատուցում վճարել: