Տղամարդը միլիոնավոր ռուբլու արժողությամբ 22 տոննա պանիր է գողացել՝ ձեւանալով, թե դիստրիբյուտոր է

Մեծ Բրիտանիայի բնակիչը ձերբակալվել է թանկարժեք պանիրների մեծածախ խմբաքանակ գողանալու համար։ Այս մասին հայտնում է BBC-ն։
Անգլիացին իր հանցակիցների հետ ներկայացել է որպես բաշխիչ ընկերության ներկայացուցիչ։ Արտադրության վայրում նրանց տրվել է երեք տեսակի 950 գլուխ ձեռագործ պանիր՝ Hafod Welsh, Westcombe և Pitchfork: Խմբաքանակի քաշը հասել է 22 տոննայի, արժեքը՝ ավելի քան 300 հազար ֆունտ ստերլինգ (մոտ 38 մլն ռուբլի):
Երբ պարզվել է, որ կասկածյալը չի աշխատում դիստրիբյուտորի մոտ, նրան բերման են ենթարկել։ Հարցաքննությունից հետո ամբաստանյալը գրավի դիմաց ազատ է արձակվել, մինչ նախաքննությունը շարունակվում է։
Բաշխիչ ընկերության իրական ներկայացուցչի խոսքով՝ այս խմբաքանակի համար իրենք վճարել են արտադրողներին։ Այժմ նրա ընկերությունը փորձում է հաղթահարել ֆինանսական դժվարությունները։