Հայ բռնցքամարտիկները դուրս են եկել Եվրոպայի պատանեկան առաջնության 1/4 եզրափակիչ

Սուրեն Բաբլումյանը (42 կգ) և Մենուա Ուլիխանյանը (48 կգ) դուրս են եկել Բոսնիա և Հերցեգովինայում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի պատանեկան առաջնության քառորդ եզրափակիչ:
Բաբլումյանը հաղթել է հունգարացի Դոմինիկ Բուրուին, իսկ Ուլիխանյանը՝ սլովենացի Պլատոն Ուդովենկոյին։