Բժիշկը խոսել է սրտի կաթվածից հետո ալկոհոլ օգտագործելու հնարավորության մասին

Սրտի կաթվածից հետո չպետք է ալկոհոլ խմել։ Այս մասին ասել է բժշկական գիտությունների թեկնածու Ֆյոդոր Եվդոկիմովը։
Բժիշկը նշել է, որ շատերը կարծում են, որ ալկոհոլը օգտակար է սրտի համար՝ վկայակոչելով ուսումնասիրությունները, որոնք ցույց են տալիս, որ չոր կարմիր գինին հանգստացնում է կորոնար զարկերակները և բարելավում սրտամկանի սնուցումը։
Սակայն, ըստ Եվդոկիմովի, նման ազդեցություն ունի նաեւ խաղողի հյութը։ Սա հաստատում է, որ ոչ թե ալկոհոլն է օգտակար, այլ խաղողի մեջ առկա նյութերը։
«Սկզբունքորեն, չպետք է ալկոհոլ օգտագործել: Սա ավելորդ է։ Բայց եթե գայթակղությանը դիմակայելու միջոց չկա, ապա ավելի լավ է խմել, իհարկե, կարմիր չոր գինի, քան որևէ այլ բան»,- ասել է բժիշկը Aif.ru-ի հետ զրույցում։