Արցախում դեղորայք օգտագործում են միայն ծայրահեղ պայմաններում․ Ավանեսյան
Ցավալի դեպք ունեցանք, երբ երկու մանկահասակ երեխաներ մահացան Արցախում։ Այդ մասին Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Նրա խոսքով՝ ամեն դեպքում ՀՀ-ից մասնագետները կապի մեջ են արցախցի գործընկերների հետ։
«Կան պացիենտներ, որոնք Հայաստան տեղափոխվելու կարիք ունեն, հույս ունենք՝ կկարողանանք շուտով կազմակերպել»,- նշեց նա։
Ավանեսյանը տեղեկացրեց՝ Արցախում դեղորայք օգտագործում են միայն ծայրահեղ պայմաններում։
«Ես գրավոր տարբերակով տարբեր կառույցների եմ դիմում, ներկայացնում վիճակը։ Եղած պատասխանները գոհացուցիչ չեն»,- նկատեց Անահիտ Ավանեսյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։