Իրանում հանդիպել են Մհեր Գրիգորյանը և երկրի նախագահը

Թեհրանում հանդիպել են ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին։
«Մենք աջակցում ենք Իրանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունների լիարժեք իրականացմանը»,- ասել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին Մհեր Գրիգորյանի հետ հանդիպմանը:
Ռաիսին ընդգծել է, որ Իրանի համար շատ արժեքավոր և կարևոր է Հայաստանի անկախության, ինքնիշխանության և տարածքային ամբողջականության աջակցությունը։
Նա հավելել է, որ Թեհրանը դեմ է տարածաշրջանում արտաքին ներկայությանը:
Իր հերթին Գրիգորյանն ասել է, որ Երևանի համար շատ արժեքավոր և կարևոր է Իրանի աջակցությունը Հայաստանի անկախությանը, ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը։
Նա նշել է Հայաստանի կառավարության շահագրգռվածությունն ու կամքը՝ զարգացնելու տնտեսական և առևտրային հարաբերությունները Իրանի հետ, հատկապես էներգետիկայի և տարանցման ոլորտներում։
Տեսանյութն այստեղ։