Մոուրինյոն 60 հատ պիցա է գնել «Ռոմայի» ֆուտբոլիստների համար

Մոուրինյոն 60 հատ պիցա է գնել «Ռոմայի» ֆուտբոլիստների համար

Իտալիայի առաջնության մեկնարկային տուրում «Սալերնիտանայի» նկատմամբ 1:0 հաշվով հաղթանակի կապակցությամբ «Ռոմայի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ակումբի ֆուտբոլիստների եւ աշխատակիցների համար գնել է 60 հատ պիցա, որպեսզի նշեն հաջող մեկնարկը։

Անցած մրցաշրջանում Մոուրինյոն «Սալերնիտանայի» նկատմամբ արտագնա խաղում 4:0 հաշվով հաղթանակից հետո նույնպես պիցա էր կերել։ Լուսանկարը տարածվել էր համացանցում։