Կիեւյան միմոսը պարզապես դարձել է ոչ լեգիտիմ, կձգձգի բանակցային գործընթացը. Մեդվեդեւ

Վլադիմիր Զելենսկու համար չափազանց վտանգավոր է վերընտրվելը, ուստի նա կշարունակի ստել, ձգձգել բանակցությունները և 18-ամյա երիտասարդներին ուղարկել պատերազմի, ասել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդեւը։
«Երեկ նախագահ Պուտինը սպառիչ նկարագրեց ներկա պահը և այսպես կոչված Ուկրաինայի իշխանությունների լիազորությունները: Բանակցությունները հնարավոր են, բայց ակնհայտորեն Ռուսաստանը պատրաստ է դրանց շատ կոնկրետ պայմաններով: Անհավասարակշիռ Կիեւյան միմոսը պարզապես դարձել է ոչ լեգիտիմ։
Նա կարող է նույնիսկ փորձել վերընտրվել, բայց դա նրա համար չափազանց վտանգավոր է. նա կա՛մ կպարտվի ոմն Զալուժնիի, կա՛մ նրա թույլ, մարտնչող կերպարը պարզապես անգլո-սաքսոն գրոսմայստերները կհեռացնեն շախմատի տախտակից»,- ասել է Մեդվեդեւը «ՌԻԱ Նովոստի»-ին՝ խոսելով Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններում Զելենսկու մասնակցության մասին։
Ուստի, Մեդվեդևի կարծիքով, նա կձգձգի բանակցային գործընթացը։
«Սա նշանակում է, որ աղոտված կանաչ շապիկով այս շփոթված կերպարը կշարունակի պաթոլոգիկ ստել, ամեն կերպ ձգձգել բանակցությունները և 18-ամյա երիտասարդներին ուղարկել պատերազմի»,- հավելել է Մեդվեդեւը։