Կինը ողջ է մնացել 29 վագոնի վրաերթից հետո․ ի՞նչ է պատահել

Կինը ողջ է մնացել 29 վագոնի վրաերթից հետո․ ի՞նչ է պատահել

Ռուսաստանի Ալթայի երկրամասում երկաթուղային գծերի վրա քնած կինը ողջ է մնացել այն բանից հետո, երբ նրա վրայով անցել է գնացքի 29 վագոն։ Այս մասին հայտնում է ՌԴ ներքին գործերի նախարարության Ալթայի գծային տնօրինության մամուլի ծառայությունը, գրել են ռուսական լրատվամիջոցները։

Գնացքը բաղկացած է եղել 46 վագոնից։ Տեսնելով գծերի վրա պառկած մարդուն՝ վարորդը շտապ արգելակել է, ինչի հետևանքով գնացքը կանգնել է ռուս վրա։

Կնոջ հետ միջադեպը տեղի է ունեցել նրա 50-ամյակի նախօրեին։ Աղբյուրը հավելել է, որ նա հարբած է եղել և պառկել է գնացքի երթուղում հանգստանալու: