Բորիս Բախշիյանի վերաբերյալ քրեական գործն ուղարկվում է դատարան

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր (լիազորությունները կասեցված են) Բորիս Բախշիյանի վերաբերյալ քրեական գործն ուղարկվում է դատարան։ Վարույթ իրականացնող մարմինը անհիմն և չպատճառաբանված որոշմամբ մերժել է գլխավոր դատախազին հասցեագրված, սակայն հետագայում քննիչին մակագրված, Բ.Բախշիյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ միջնորդությունը։ Այս մասին տեղեկանում ենք փաստաբան Արսեն Սարդարյանից։
«Դատավոր Բորիս Բախշիյանի գործով երկու նորություն ունենք՝
1. Վճռաբեկ դատարանը վարույթ է ընդունել Բորիս Բախշիյանին կալանավորելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի որոշման դեմ պաշտպանների բերած վճռաբեկ բողոքները,
2. Վարույթ իրականացնող մարմինը անհիմն և չպատճառաբանված որոշմամբ մերժել է գլխավոր դատախազին հասցեագրված, սակայն հետագայում քննիչին մակագրված, Բ.Բախշիյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ միջնորդությունը, գործը ուղարկվում է դատարան»,- գրել է Սարդարյանը։