Ինչի՞ է կարող բերել մայոնեզի չարաշահումը

Մայոնեզի կանոնավոր չարաշահումը հանգեցնում է օրգանիզմի քրոնիկ բորբոքման և վաղաժամ ծերացման: Զգուշացրել է СберЗдоровье բժշկական ընկերության թերապևտ Պոլինա Լեպիլովան Lenta.ru-ի հետ զրույցում։
Ինչպես նշել է բժիշկը, մայոնեզն ամանորյա աղցանների, օրինակ՝ Օլիվիեի, միմոզայի հիմնական բաղադրիչ քսուքն է։ Հենց այս սոուսն է ճաշատեսակներին տալիս մեղմ համ և դարձնում դրանք հագեցնող։ Սակայն, ըստ նրա, մայոնեզի հաճախակի օգտագործումը հղի է առողջության վրա բացասական հետևանքներով, քանի որ այն պարունակում է մեծ քանակությամբ բուսական յուղ, ձվի դեղնուց, մանանեխ, քացախ կամ կիտրոնի հյութ, աղ և շաքար։
Լեպիլովայի խոսքերով՝ արևածաղկի ձեթը կարող է վնասակար լինել արախիդոնիկ և լինոլիկ օմեգա-6 ճարպաթթուների առկայության պատճառով: «Այդ նյութերը, երբ ավելորդ սպառվում են, կարող են հանգեցնել օրգանիզմում բորբոքային պրոցեսների։ Այսպիսով, եթե չվերահսկել մայոնեզի օգտագործման քանակը, դա կարող է հանգեցնել վաղ ծերացման ու սրտանոթային բազմաթիվ հիվանդությունների զարգացմանը»,- ասել թերապևտը։
Ձվի դեղնուցը, նրա խոսքով, պարունակում է շատ հագեցած ճարպեր, որոնք մեծ քանակությամբ օգտագործելու դեպքում կարող են հանգեցնել արյան մեջ «վատ խոլեստերինի» մակարդակի բարձրացման և աթերոսկլերոզի զարգացման: «Բացի այդ, մայոնեզը պարունակում է շաքար և աղ, որոնք կարող են նպաստել ավելորդ քաշի ավելացմանը»,- հավելել է բժիշկը։
Որպես մայոնեզի այլընտրանք Լեպիլովան առաջարկել է օգտագործել մածուն կամ կեֆիրի վրա հիմնված սոուս, որը պարունակում է օգտակար պրոբիոտիկներ և սպիտակուցներ։ Մանանեխի կամ մի քանի կաթիլ կիտրոնի հյութի, բնական խոտաբույսերի և համեմունքների ավելացումը սոուսին համ կհաղորդի:
«Կարելի է նաև օգտագործել ավոկադոն որպես հիմք աղցանների յուղալի սոուսների համար. այս մթերքը պարունակում է առողջ ճարպեր և սննդարար նյութեր, վիտամին E և կալիում, որոնք հակաօքսիդանտ ազդեցություն ունեն մարմնի վրա, ինչը օգտակար է մազերի և մաշկի համար», - խորհուրդ է տվել Lenta.ru-ի զրուցակիցը։