Թշնամին մոտ 6 րոպե կրակում էր, հետո խաղաղապահները եկան. Խրամորթի համայնքապետ

Առավոտյան ժամը ութին կրակոցներ եղան Ակնայի կողմից։ Այդ մասին MediaHub.am-ի հետ զրույցում ասաց Խրամորթի համայնքապետ Զորիկ Աբրահամյանը։
Նա նշեց, որ կրակոցը տևել է 5-6 րոպե։
«Հետո մերոնք կրակ բացեցին իրենց վրա, դրանից հետո հակառակորդը լռեց։ Դրանից հետո խաղաղապահները եկան, գնացին, խոսեցին, հիմա խաղաղ է վիճակը»,- ասաց համայնքապետը։
Աբրահամյանը տեղեկացրեց, որ որևէ վնաս հայկական կողմը չի կրել, միայն հակառակորդը փորձում է հոգեբանական ճնշում գործադրել։
Նա նշեց, որ այս պահին գյուղատնտեսական աշխատանքներ էլ չեն կատարում, քանի որ թշնամին կրակում է։