Հիմա ոչ թե հաշտության, այլ նոր կապիտուլյացիայի պայմանագիր է լինելու․ Իշխան Սաղաթելյան

Հիմա ոչ թե հաշտության, այլ նոր կապիտուլյացիայի պայմանագիր է լինելու․ Իշխան Սաղաթելյան

 Նպատակ ունենք համահայկական դիմադրություն ստեղծել, հիմա մենք քայլ ենք անում այդ ուղղությամբ։

Այդ մասին այսօր խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։ Նրա խոսքով՝ իրենք ցանկություն ունեն համահայկական շարժմամբ հեռացնել այս իշխանությանը։ Ինչ վերաբերում է ապրիլ ամսին հնարավոր նոր փաստաթղթի ստորագրման մասին լուրերին, ապա Իշխան Սաղաթելյանն ասաց, որ իրենք էլ ունեն մտավախություն, որ նման փաստաթուղթ կստորագրվի, բայց ԱԺ փակ նիստում որևէ նման քննարկում չի եղել։

«Ու հիմա ոչ թե հաշտության, այլ նոր կապիտուլյացիայի պայմանագիր է լինելու։ Եվ խաղաղության դարաշրջանը մեզ համար լինելու է նոր դժոխքի դարաշրջան։ Խաղաղությունը, որ լինելու է պատմական հողերը կորցնելու գնով, խաղաղություն չէ»,- ասաց նա։