«Լիվերպուլը» պատրաստ է 20 միլիոն եվրոյով վաճառել Մինամինոյին

«Լիվերպուլը» պատրաստ է 20 միլիոն եվրոյով վաճառել Մինամինոյին

Անգլիայի փոխչեմպիոն «Լիվերպուլը» պատրաստ է այս տրանսֆերային պատուհանի ընթացքում վաճառել ճապոնացի կիսապաշտպան Տակումի Մինամինոյին հաղորդում է This is Anfield-ը։

27-ամյա ֆուտբոլիստին ձեռք բերելու ցանկություն ունեն անգլիական «Սաութհեմփթոնը», «Լիդսը», «Ֆուլհեմը», «Վուլվերհեմփթոնը», Ֆրանսիայի առաջնությունը ներկայացնող «Մոնակոն»։

«Լիվերպուլը» Տակումի Մինամինոյի տրանսֆերից ակնկալում է 20 միլիոն եվրո։

Անգլիայի ավարտված առաջնությունում նա մասնակցել է 11 հանդիպման, խփել 3 գոլ։