Մոուրինյոն՝ Վեյնալդումի կոտրվածքի մասին․ Երբեմն ֆուտբոլը կարող է կեղտոտ լինել

Իտալական «Ռոմայի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն սոցիալական ցանցերում արած գրառումով մեկնաբանել է թիմի նորեկ, հոլանդացի կիսապաշտպան Ժորժինյո Վեյնալդումի ծանր վնասվածքի մասին տեղեկությունը։ 31-ամյա ֆուտբոլիստը մարզման ժամանակ աջ սրունքի մեծ ոլոք ոսկրի կոտրվածք է ստացել եւ բաց կթողնի մի քանի շաբաթ։ Իտալական մամուլը գրել էր, որ Վեյնալդումը կոտրվածքը ստացել է 19-ամյա հարձակվող Ֆելիքս Աֆենա-Գյանի հետ բախման պատճառով․ գրում է News.am-ը։
«Երբեմն ֆուտբոլը կարող է կեղտոտ լինել, բայց նաեւ երբեմն մարդիկ են կեղտոտ, օրինակ, նրանք, ովքեր լուրեր են տարածում, թե Ֆելիքսն է պատասխանատու տեղի ունեցածի համար։
Ցավոք, անհաջող պատահարի հետեւանքով Վեյնալդումը լուրջ վնասվածք է ստացել եւ տեւական ժամանակ չի կարողանա դուրս գալ խաղադաշտ»,- գրել է Մոուրինյոն։
Իտալիայի առաջնության երկրորդ տուրում «Ռոման» օգոստոսի 22-ին կընդունի «Կրեմոնեզեին»։ Հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 20:30-ին։