Բերման ենթարկելիս զեկուցագրում գրեք՝ բերման են ենթարկվում նոտարի մոտ կեղծ երդում տալու համար

Բերման ենթարկելիս զեկուցագրում գրեք՝ բերման են ենթարկվում նոտարի մոտ կեղծ երդում տալու համար

Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«ՀՀ ոստիկանությանը, ավելի ճիշտ կարմիր գլխարկներին խորհուրդ եմ տալիս քաղաքացիներին այսօր բերման ենթարկելիս զեկուցագրերում գրել, որ անձինք բերման են ենթարկվում ՀՀ Քրեական օրենսգրքի 338․1-րդ հոդվածով նախատեսված հանցանքի կատարման կասկածանքով, որը պատասխանատվություն է նախատեսում նոտարի մոտ կեղծ երդում տալու համար։

Համ ավելի ծիծաղելի է, համ պրակտիկա չկա, ինչ ուզեք կանեք, համ էլ սանկցիան բարձրա, կարելի է կալանքի տանել։ Թե չէ էտ խուլիգանության 1-ին մասի սանկցիան թույլ չի տալիս մարդկանց կալանավորել։ Մյուս ճանապարհն էլ էնա, որ սահմանադրագետ Վահագն Հովակիմյանին ասեք սահմանադրության մեջ փոփոխություն կատարի ու հոդված ավելացնի, որ ընդդիմադիրների նկատմամբ կարելի է կատարել իրավիճակից բխող ցանկացած գործողություն, որ էլ դես-դեն չընկնեք»։