Տիգրան Սարգսյանի ցուցմունքը՝ Սեյրան Օհանյանի դեմ

Տիգրան Սարգսյանի ցուցմունքը՝ Սեյրան Օհանյանի դեմ

Գլխավոր դատախազությունն այսօր հրապարակել է հաղորդագրություն, թե ինչ է մեղսագրվում ՀՀ պաշտպանության նախկին նախարար, ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին:

Ներկայացված է նաև, թե ո՞ւմ ցուցմունքների հիմքով է Սեյրան Մուշեղի Օհանյանի կողմից հանցավոր արարքների կատարումը հաստատվել քրեական վարույթի նախաքննությամբ ձեռք բերված մի շարք փաստական տվյալներով:

Ըստ այդմ, նշվում է նաև ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի ցուցմունքը: Այն է.

«Պետական կառավարչական հիմնարկներին ամրացված, պետական ոչ առևտրային կազմակերպությունների սեփականությունը հանդիսացող և դրանց ամրացված գույքի օտարման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության՝ 1994 թվականի փետրվարի 25-ի թիվ 92 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության՝ 2003 թվականի հունիսի 13-ի թիվ 882-Ն որոշման համաձայն՝ (….) 4. հիմնարկներին և կազմակերպություններին ամրացված գույքի օտարման մասին որոշումն ընդունում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը` պետական կառավարման լիազորված մարմնի ներկայացմամբ և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության (այսուհետ` վարչություն) եզրակացությամբ: (….) 
5. Սույն կարգի 4-րդ կետում նշված որոշումը պետք է ներառի տեղեկություններ` ա) հիմնական միջոցի գնահատման տարեթվի և ամսաթվի մասին, բ) օտարման ձևի, այդ թվում` որպես գույքի մեկ միավոր կամ որպես գույքի առանձին տարրեր օտարելու մասին, (….) 9. Կազմակերպության սեփականությունը հանդիսացող անշարժ գույքի 25 մլն դրամից ավելի գնահատված արժեք (արժեքների գումար) ունեցող հիմնական միջոցի (միջոցների) օտարման մասին որոշումն ընդունում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը` կազմակերպության կառավարումն իրականացնող լիազորված պետական մարմնի ներկայացմամբ և վարչության եզրակացությամբ»:

Նշենք, որ դատախազությունը հրապարակել է այն անձանց ցանկը, ում ցուցմունքները Սեյրան Օհանյանի դեմ մեղադրանքների հիմք են հանդիսացել: