57 երեխա է զոհվել Հարավաֆրիկյան Հանրապետության հյուսիս-արևելքում ջրհեղեղի հետևանքով

Հարավաֆրիկյան Հանրապետության հյուսիս-արևելքում գտնվող Կվազուլու-Նատալ գավառի ջրհեղեղի հետևանքով առնվազն 57 երեխա է զոհվել, իսկ հինգն անհետ կորած են համարվում:
«Ջրհեղեղից 630 դպրոց է տուժել: 124-ը՝ լուրջ», - Eyewitness News ռադիոյի հաղորդմամբ՝ նշել է նախարարության ներկայացուցիչ Էլիջու Մլանգան:
Կվազուլու-Նատալ նահանգի կառավարության ղեկավար Սիլե Զիկալալան ապրիլի 17-ին հայտնել է, որ ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 443-ի, ևս 63 մարդ անհետ կորած է համարվում։