Ինչպես տղամարդուն գայթակղել ձայնով. գաղտնիքներ՝ կանանց համար

Ինչպես տղամարդուն գայթակղել ձայնով. գաղտնիքներ՝ կանանց համար

Տղամարդիկ հաճախ բողոքում են, որ իրենց ձանձրացնում է կանանց շատախոսությունը:

Մինչդեռ, գիտնականները պարզել են, որ 10-ից 7-ի դեպքերում տղամարդը տպավորվում է հենց ձայնից` անգամ անկողնին գործը հասնում է ձայնով, նրա տեմբրով և խոսքի ինտոնացիայով գայթակղվելու արդյունքում:

Բոլորին հայտնի է հեռախոսային սեքսի ֆենոմենը:

Հեռախոսալարի մյուս ծայրում նստած անշուք ու անհրապուրիչ կինը կարող է տղամարդուն թվալ աշխարհի ամենագեղեցիկը, ցանկալին ու կրքոտը` իր գայթակղիչ ձայնի շնորհիվ, որը կարող է գրավել, հուզել ու գրգռել: Այդ ամենին հասնելու համար պարտադիր չէ պրոֆեսիոնալ երգչուհի լինել կամ տիրապետել գեյշաների արվեստին. բավական է սովորել ղեկավարել սեփական ձայնը:

Ինչպես ասել                                                            

Լինգվիստիկայի պրոֆեսոր Էնդրյու Լինը իր ընկեր` հնչյունային ինժեներ Շենոն Հարիսի հետ միասին հաշվարկել է իդեալական ձայնի հստակ մոդելը. այն ձայնի, որին հավատում են, որով հիանում են և որն ուզում են լսել նորից ու նորից: Այդ մոդելին լիովին համապատասխանել է թռիչքներն ու վայրէջքները հաղորդող օդանավականային աշխատակցուհիների ձայնը:

Մի շարք հետևողական գիտանականներ անգամ հաշվարկել են իդեալական ձայնի մաթեմատիկական բանաձևը. րոպեում 164.2 բառ` 0.48 վայրկյան տևողությամբ դադարներով և բարձրացող-իջնող ինտոնացիայով: Իհարկե, խոսքի արագությունն ու դադարներն անվերջ ստուգելը հարմար չէ և առնվազն` տարօրինակ, ուստի օգտվիր տարածված հուշումներից և աշխատիր:

Խոսել սահուն` դանդաղեցնելով խոսքի տեմպը (առավել ևս, եթե սիրում ես արագ խոսել):

Արտասանել բառերը թեթև շնչեղությամբ կամ փոքր-ինչ խռպոտությամբ:

Չկտրտել նախադասությաւնները, այլ` արտասանել մինչև վերջ:

Խուսափել հարցական ինտոնացիայից:

Ազատվել արհեստական երանգներից:

Խոսել ջերմ ու քնքուշ տեմբրով:

Քո սիրելին էլ քեզ պես սիրում է լսել այն միֆը, թե միայն կանայք են սիրում ականջներով, հնարել են տղամարդիկ` իրենց սեփական թուլությունները թաքցնելու համար: Նրանք էլ մեզ պես սիրահարվում են ձայնին (առաջին տպավորության 40-50 %-ը կախված է արտաքինից, սակայն 30 %-ը` զուտ ձայնից) կամ այդ նույն ձայնի պատճառով` հիասթափվում: Նորածին հասակում տղամարդն ամենից հաճախ լսում է մայրիկի մեղմ ու բարի ձայնը, այնպես որ, փափուկ ու գուրգուրող խոսքը նրան թուլացնում է և ազդում ենթագիտակցական մակարդակի վրա:

Հստակ արտասանիր բառերը:

Հերթականությամբ արտասանիր «օ…ա» , «ու … ի»` հետևելով բերանի մկանների աշխատանքին:

Բերանդ հնարավորինս լայն բաց արա, հետո փոքր-ինչ թուլացրու մկաններդ: Հիշիր այդ դիրքը, այնուհետև սահուն իջեցրու ծնոտն այդ դիրքին և բարձրացրու վերև:

Ծալիր լեզուդ տարբեր դիրքերով, օրինակ` փողի, առագաստի (լայն բացիր բերանդ, բարձրացրու լեզուդ և հետևի ատամներից հնարավորինս հեռու տար):
Ինչը մարդիկ չեն սիրում ուրիշների ձայն.

միապաղաղությունը,

կտրուկ ու ճչացող նոտաները,

չափից բարձր հնչեղությունը:

Ինչն են սիրում մարդիկ ուրիշների ձայնի մեջ.

թավշյա ցածր տեմբրը,

վառ ինտոնացիաները,

թեթև շնչեղությունը:

Խոսում ենք ճիշտ:

Մի՛ ծխիր: Ցածր տեմբր այն չի ապահովի, իսկ ձայնն էլ կդառնա խզխզան:

Լողա՛: Զարգացու շնչառական համակարգը, սովորիր երկար պահել շնչառությունն ու սահուն արտաշնչել:

Անգիր սովորիր բանաստեղծություններ, հեքիաթներ և հատվածներ արձակից: Կարդա հայելու առջև կանգնած` ամեն անգամ տարբեր ինտոնացիաներով ու ձայնի տեմբրին ուշադրություն դարձնելով:

Ցանկացած ֆիզիկական ծանրաբեռնվածություն այս դեպքում ողջունելի է` ֆիթնես, պարեր, յոգա, պիլատես, ինչպես նաև մերսումներ, որոնք նպաստում են ողնաշարի մկանների ճիշտ աշխատանքին: