Աղքատությունը մարդկանց մտքում է, բանակի փոփոխությունը՝ ևս․ Փաշինյանը՝ ԶՈւ բարեփոխումների մասին

ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանն այսօր հայտարարեց, որ շարունակում է համոզված մնալ՝ աղքատությունն առաջին հերթին մարդկանց մտքում է, բանակի փոփոխությունն էլ պիտի մարդկանց մտքից սկսվի։

«Զինվորի ու սպայի բարոյական կոդեքսը շատ կարևոր է։ Երկրորդը՝ պրոֆեսիոնալիզմն ու սոիցալական երաշխիքներն են, որ պետք է կարևորվեն։ Զինվորականը պետք է սոցիալական որոշակի երաշխիք ունենա»,- նշեց Փաշինյանը։

Նա նկատեց՝ 25 տարի ծառայած սպան չգիտի` ոնց է բնակարան ձեռք բերելու, կամ իր երեխայի ուսման վարձն ինչպես է տալու։

«Խորը պրոբլեմներ ունենք, և դրանք լուծելու համար միշտ չէ, որ փող է պետք։ Մինչև էսօր չկա մի հարց, որ մենք չենք լուծել փող չլինելու պատճառով։ Փողը պրոբլեմի լուծման ամենահեշտ մասն է»,- նշեց Փաշինյանը։

Նա անդրադարձավ նաև մտքին, թե խաղաղությունը պարտադրում են, ապա հարց հնչեցրեց՝ բա 1994-ին, երբ հաղթել էինք, ինչո՞ւ խաղաղություն չպարտադրեցինք։

«Իմ կարծիքով խաղաղությունը ստեղծում են, կառուցում են»,- նշեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։