Հոկտեմբերին թոշակառուները 3000 դրամ ավել կստանան. Կառավարությունը հաստատեց որոշումը

Կառավարությունն այսօրվա նիստում չզեկուցվող հարցերի փաթեթով ընդունեց կենսաթոշակները 3000 դրամով բարձրացնելու որոշումը։
Թեև հարցը չզեկուցվող էր, սակայն նիստը վարող փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը խնդրեց, որպեսզի ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը ներկայացնի, թե ինչ է ենթադրում որոշումը։
Նարեկ Մկրտչյանն էլ տեղեկացրեց, որ սեպտեմբերի մեկից բազային կենսաթոշակը կդառնա 21 000 դրամ՝ 18 000-ի փոխարեն, իսկ նվազագույն կենսաթոշակի չափը կսահմանվի 30 500 դրամը։
Հիշեցնենք, սեպտեմբերի 1-ի կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ սեպտեմբերի 1-ից բոլոր թոշակառուների թոշակը կբարձրանա 3000 դրամով: