Էլինա Դանիելյանը շարունակում է մնալ ԵԱ-ի առաջատարների շարքում

Էլինա Դանիելյանը շարունակում է մնալ ԵԱ-ի առաջատարների շարքում

Հայ շախմատիստուհիները շարունակում են պայքարը Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում:

Հայաստանի հավաքականի առաջատար Էլինա Դանիելյանը հավաքել է 3,5 միավոր և շարունակում է մնալ առաջատարների շարքում: Նույնքան միավորով 1-8-րդ տեղերը կիսում են ևս 7 շախմատիստուհիներ:

3-ական միավոր ունեն Լիլիթ Մկրտչյանը և Մարիա Գևորգյանը:

Եվրոպայի անհատական առաջնությունում հանդես են գալիս նաև Աննա Սարգսյանը, Մարիամ Մկրտչյանը, Սուսաննա Գաբոյանը:

Եվրոպայի անհատական առաջնությանն այս տարի մասնակցում են 125 շախմատիստներ: Մրցաշարն անցկացվում է շվեյցարական մրցակարգով և բաղկացած է 11 տուրից: Եվրոպայի անհատական առաջնությունը մեկնարկել է օգոստոսի 20-ին և եզրափակվի 31-ին: