ԿԽՄԿ-ն վերսկսել է մարդասիրական գործողությունները Լաչինի միջանցքով

ԿԽՄԿ-ն վերսկսել է մարդասիրական գործողությունները Լաչինի միջանցքով

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն վերսկսել է մարդասիրական գործողությունները Լաչինի միջանցքի երկայնքով։ Այս մասին Mediahub-ի հետ զրույցում հայտնեց ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։ 

Նրա փոխանցմամբ՝ տեղափոխվել է դեղորայք և այլ առաջին անհրաժեշտության պարագաներ։

«Որոշակի ընթացակարգեր հստակեցնելուց հետո դեղորայքի տեղափոխման գործողությունները վերսկսելու հնարավորություն է ընձեռվել»,- նշեց Ամատունին։

Հիշեցնենք, որ ապրիլի 29-ից հետո ԿԽՄԿ–ի միջնորդությամբ հումանիտար օգնությունը Լեռնային Ղարաբաղ դադարեցվել էր։