Վրաերթ՝ Արմավիրում. 26-ամյա վարորդը «ԳԱԶ 24»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնի

Վրաերթ՝ Արմավիրում. 26-ամյա վարորդը «ԳԱԶ 24»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնի

Երեկ՝ մայիսի 5-ին, վրաերթ է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 10:20-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ 26-ամյա Վոլոդյա Ս.-ն Մրգաշատ բնակավայրի 13-րդ փողոցում՝ «Նոյ» ստոմատոլոգիական կենտրոնի հարևանությամբ իր վարած «ԳԱԶ 2410» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն, Արմավիրի մարզի բնակիչ 19-ամյա Քնարիկ Մ.-ին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել «Արմավիր» բժշկական կենտրոն:

Դեպքի փաստով Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռվել է քրեական վարույթ: