Շվեդիայի ԱԳՆ ներկայացուցիչները եղել են Ջերմուկում

Շվեդիայի ԱԳՆ-ի ներկայացուցիչները ժամանել են Հայաստան և օրակարգի սկզբում այցելել Եղեգնաձորում ԵՄ դիտորդական առաքելության (EUMA) գրասենյակ։ Այս մասին հայտնում են ՀՀ-ում Շվեդիայի դեսպանատնից։
Արևելյան Եվրոպայի բաժնի ղեկավար Բյորն Լինդերֆալկն ու Հարավային Կովկասի հարցերով պատասխանատու Աքսել Լունդելը հանդիպեցին EUMA-ի ղեկավար Մարկուս Ռիտերին ու գործընթացների ղեկավար Յենի Օսկարսոնին։ Վերջիններս կիսվեցին առկա տեղեկատվությամբ և ներկայացրին հայ-ադրբեջանական սահմանին տիրող ընդհանուր իրավիճակը։
Հանդիպմանը հաջորդել է պարեկային շրջայցը դեպի Ջերմուկ: