Ադրբեջանն անընդհատ փոխում է մարտավարությունը`փորձում է հասկանանալ՝ ինչպես կարող է արագ հասնել իր նպատակին․ պատգամավոր

Ադրբեջանն անընդհատ փոխում է մարտավարությունը`փորձում է հասկանանալ՝ ինչպես կարող է արագ հասնել իր նպատակին․ պատգամավոր

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան գրառում է կատարել․

«Ադրբեջանը վերջին օրերին ՀՀ-ն Արցախին կապող միջանցքում տեղակայված ադրբեջանական անցակետից տեսանյութեր է հրապարակում, որում տեսանելի է Կարմիր Խաչի միջոցով Հայաստան տեղափոխվող արցախցիների` անձնագրային ստուգումները:

Այս անգամ նպատակը ոչ թե ցույց տալն է, որ արցախցիներն անցնում են իրենց վերահսկողության տակ գտնվող անցակետով, այլ այն, թե իբր միջանցքը բաց է և շրջափակում չկա:

Իրականում ակնհայտ է, որ ոչ միայն միջանցքը փակ է արցախցիների կանոնավոր շարժի, այլ առհասարակ մատակարարումների համար և խիստ սահմանափակ անցում կա միայն առողջական լուրջ խնդիրներ ունեցող անձանց և նրանց ուղեկցողների համար:

Ադրբեջանն անընդհատ փոխում է մարտավարությունը` փորձում է հասկանանալ, թե ինչպես կարող է արագ հասնել իր նպատակին»։