Իրանի փոխարտգործնախարարը կայցելի Հայաստան

Իրանի փոխարտգործնախարար Ալի Բաղերին կայցելի Հայաստան։ Այդ մասին վերջինս տեղեկացրել է Twtter-ի իր միկրոբլոգում։
Բաղերին նշել է, որ ՀՀ է այցելում հայ գործընկերոջ հրավերով։
«Նոր տարվա առաջին օրը սկսվեց դիվանագիտական համակարգի արագընթաց շարժումով, որը կենտրոնացած է հարևանության քաղաքականության ամրապնդման և Կովկասյան տարածաշրջանին առաջնահերթություն տալու վրա։ Հայ գործընկերոջս հրավերով երկօրյա աշխատանքային այցով մեկնում եմ Երևան»,- գրել է նա։