«Team»-ն առաջարկում է դառնալ բաժնետեր․ CaseKey 2023
Հայաստանի խոշորագույն հեռահաղորդակցային ընկերությունը՝ Team Telecom Armenian ռազմավարական նոր խնդիրների լուծման բանալիները գտնելու գործը վստահել է ուսանողներին։ Շուրջ 200 ուսանողներ CaseKey 2023-ի շրջանակում արդեն ծանոթացել են ընկերության առաջնային հրապարակային տեղաբաշխման IPO քեյսին և ստացել հստակ խնդիրներ, որոնց լուծումները պետք է ներկայացնեն 72 ժամվա ընթացքում։
Որդեգրելով բաց ու թափանցիկ գործելաոճ՝ ընկերությունը ցանկություն է հայտնել լսելու երիտասարդ մասնագետների վերլուծությունների վրա հիմնված առաջարկները։
Team Telecom Armenia-ի գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը վստահ է՝ հնչած առաջարկներից շատերը կիրառելի կլինեն և կօգնեն հաջողել առաջին հանրային տելեկոմ ընկերությանը։
Ոլորտի լավագույններից մեկի աշխատանքներում ներգրավվելն ու հետագայում համագործակցության հնարավորություն ստանալը ուսանողները բարձր են գնահատում։
Մրցույթի մասնակից 22 թիմերի առաջարկած լուծումներից ընտրվելու է լավագույն վեցը։ Հաղթողների անունները կներկայացվեն օգոստոսի 6-ին։