Մասնագետը զգուշացրել է հավի պատրաստման մեջ թաքնված վտանգի մասին

Բժիշկ և հեռուստահաղորդավար Ելենա Մալիշեւան ռուսական «Ապրիր առողջ» հաղորդաշարի եթերում խոսել է այն վտանգի մասին, որ կարող է լինել հավի մեջ։
Բժիշկը հայտնել է, որ հավի միսը կարող է պարունակել սալմոնելա՝ մանրէ, որը մարդու մոտ աղիքային ծանր խանգարումներ է առաջացնում։ Մալիշեւան նշել է, որ միկրոօրգանիզմը մնում է թռչնի մեջ այնքան ժամանակ, քանի դեռ եփելու ժամանակ հավի մեջ արյուն կա։
«Դրա համար շատ կարևոր է հասկանալ, որ հավը պատրաստելիս պետք է թերմիկ եղանակով այնպես մշակել, որպեսզի մի կաթիլ արյուն չմնա»,- խորհուրդ է տվել մասնագետը։