Հnդացավերն ու ընդհանուր թnւլությnւնը կարող են հուշել վտանգավnր հիվանդության մասին

Հոդացավերի, ընդհանուր թուլության կամ սուբֆեբրիլ ջերմության առկայությունը դեմքի վրա թիթեռի նմանվող հետքի հետ մեկտեղ լուրջ պատճառ է ռևմատոլոգին դիմելու համար, քանի որ այն կարող է պայմանավորված լինել համակարգային կարմիր գայլախտով:
Համակարգային կարմիր գայլախտն աուտոիմունային հիվանդություն է, որը կանանց շրջանում հանդիպում է 8-10 անգամ ավելի հաճախ, քան տղամարդկանց: Այնուամենայնիվ տղամարդկանց մոտ հիվանդությունն ավելի ուշ է դրսևորվում և ավելի ծանր ընթացք է ունենում։
Այս հիվանդությունն ախտորոշելը շատ դժվար է լինում տարաբնույթ ախտանշանների պատճառով։ Դրանց շարքին են դասվում մրսածությունից հետո չմեղմվող հոդացավերը, ընդհանուր թուլությունն ու սուբֆեբրիլ ջերմությունը (37-38 աստիճան)։
Հոդացավերն ու հոդերի այտուցվածությունը, ինչպես նաև դեմքին թիթեռի նմանվող հետքի առկայությունը ևս այս հիվանդության ախտանշաններից են։ Համակարգային կարմիր գայլախտով հիվանդները հաճախ գանգատներ են ունենում օրգանային մի քանի համակարգի հետ կապված, այդ թվում՝ աղեստամոքսային տրակտի, հոդերի, սրտանոթային համակարգի և այլն։