Ադրբեջանական կողմը Խրամորթ գյուղի հարակից գերեզմանոցի ուղղությամբ արձակել է 2 ական

Ադրբեջանական կողմը Խրամորթ գյուղի հարակից գերեզմանոցի ուղղությամբ արձակել է 2 ական

Ս.թ. մարտի 7֊ին ադրբեջանական կողմը 60 մմ տրամաչափի ականանետով թիրախավորել է Խրամորթ գյուղին հարակից գերեզմանոցը` արձակելով 2 ական։ Այս մասին հայտնում է ՊԲ-ն։

«Հրադադարի խախտման հետևանքով տուժածներ չկան։

Միջադեպի մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը»։