Թրամփը բացառել է ազատումները Եմենի հարվածները քննարկող չաթի դեպքից հետո

Թրամփը բացառել է ազատումները Եմենի հարվածները քննարկող չաթի դեպքից հետո

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «NBC News»-ին ասել է, որ չի պատրաստվում պաշտոնանկ անել որևէ մեկին այն բանից հետո, երբ The Atlantic-ի գլխավոր խմբագիր Ջեֆրի Գոլդբերգը պատահաբար ավելացվել է Signal մեսենջերում չաթում, որտեղ քննարկվել էր Եմենի հութիների վրա հարվածները:

«Ես մարդկանց աշխատանքից չեմ հեռացնում կեղծ լուրերի և վհուկների որսի պատճառով»,- ասել է Թրամփը։

Պետության ղեկավարը դրական է պատասխանել այն հարցին, թե արդյոք նա դեռևս վստահում է Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցին և Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթին, որոնք զրուցի մասնակիցներ են եղել և կիսվել այնտեղ տեղի ունեցած հարձակումների մանրամասներով։

Մարտի 24-ին հայտնի էր դարձել, որ The Atlantic-ի գլխավոր խմբագիր Ջեֆրի Գոլդբերգը պատահաբար հայտնվելէր Signal մեսենջերի փակ չաթում, որտեղ ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի անդամները քննարկել էին Եմենի հութիների դեմ գործողության ծրագրերը։ Այս մասին գրել էր հենց հրատարակությունը։