Վերջնաժամկետը լրացել է, Հրայր Թովմասյանը՝ չկա

ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանը դեռ ՀՀ գլխավոր դատախազություն չի ներկայացել՝ ապօրինի ծագում գույքի գործի առնչությամբ։ Այս մասին MediaHub.am-ին փոխանցեց Հայաստանի գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։
Հիշեցնենք, որ Հրայր Թովմասյանը, նրա կինը՝ Լամարա Խուդավերդյանը, դուստրերը՝ Գոհար և Մերի Թովմասյանները, նրանց փոխկապակցված ևս երկու անձ՝ Սոնա Խուդավերդյանը և Ռուբիկ Ղազարյանը հրավիրվել են ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն։
Ներկայանալու ամսաթիվը մինչև սեպտեմբերի 7-ն էր նշված։
MediaHub.am-ը փորձեց նաև կապ հաստատել Հրայր Թովմասյանի հետ, սակայն վերջինս մեր հեռախոսազանգերին չպատասխանեց։
Տեղեկացնենք, որ Թովմասյանը ծանուցվել է «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքի 16-րդ և 17-րդ հոդվածներով։ Նշվում է, որ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում վերջինիս պատկանող գույքի առնչությամբ իրականացվել է ուսումնասիրություն, որի արդյունքում կազմվել է ամփոփագիր:
Լիաննա Թորոսյան