Էրզրում․ Արսեն Դարբինյանի հաղթական մեկնարկը

Էրզրումում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում հաղթանակով մեկնարկեց 48 կգ քաշային Արսեն Դարբինյանը, հաղորդում է ՀԲՖ-ի մամուլի ծառայությունը։
Ռումինացի Նիկոլաս Արթուր Վոչինի հետ մենամարտում հայ մարզիկը ոչ մի հնարավորություն չտվեց մրցակցին՝ բոլոր ռաունդների ընթացքում նա ճնշում գործադրելով։ Երրորդ ռաունդում Արսեն Դարբինյանը նոկդաունի ենթարկեց ռումինացուն։