Սյունիքը ՀՀ սուվերեն տարածքն է. մեր ինքնիշխանությունն ու անկախությունը վիճարկման ենթակա չեն. ՔՊ-ական

Սյունիքը ՀՀ սուվերեն տարածքն է, ՀՀ ինքնիշխանությունն ու անկախությունը վիճարկման ենթակա չեն, և մենք՝ ՀՀ ԱԺ-ն և Կառավարությունը, ամեն բան անելու ենք ՀՀ ինքնիշխանությունը, սուվերենությունը, սահմանների անվտանգությունն ապահովելու համար։ Այս մասին ԱԺ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը:

«Գրադայում քննարկումները տեղի են ունենալու այն հիմնական սկզբունքների շուրջ, ինչի մասին երեկ խոսեց վարչապետը։ Սկզբունքներից առաջինը փոխադարձաբար տարածքային ամբողջականությունների ճանաչման վերաբերյալ է՝ ենթակառուցվածքների ապաշրջափակման իրավազորության, փոխադարձության և հավասարության սկզբունքների հիման վրա: Երկրորդ սկզբունքն էլ այն է, որ դեմարկացիան և դելիմիտացիան պետք է տեղի ունենան Ալմա Աթիի հռչակագրի հիման վրա։ Գրանադայի հանդիպումը պլանավորված էր, հայկական պատվիրակությունը կմասնակցի այդ հանդիպումներին»,- ասաց Հովհաննիսյանը:

Մանրամասները՝ տեսանյութում