Պուգաչովային մեղադրել են Արևմուտքի օգտին լրտեսելու մեջ

Ռուսական էստրադայի գերաստղ, երգչուհի Ալլա Պուգաչովան համագործակցում է արևմտյան երկրների հատուկ ծառայությունների հետ։ Այս մասին ռուսական հեռուստաալիքի «Հանդիպումների վայր» հաղորդաշարի եթերում ասել է անվտանգության հարցերով և կոռուպցիայի դեմ պայքարի դաշնային նախագծի ղեկավար Վիտալի Բորոդինը, հայտնում են ռուսական լրատվամիջոցները։
Նա նշել է նաև ռուս հայտնի այլ մարդկանց անուններ, ովքեր, ըստ նրա, համագործակցում են հատուկ ծառայությունների հետ։ Բորոդինը հիշատակել է ռեփ արտիստ Մորգենշտերնին (Արդարադատության նախարարության կողմից ճանաչվել է օտարերկրյա գործակալ) և վիդեոբլոգեր Յուրի Դուդին (նույնպես ճանաչվել է օտարերկրյա գործակալ)։
«Այս մարդիկ, ըստ մեր տեղեկությունների, աշխատում են արևմտյան հետախուզական գործակալությունների համար», - ասել է պաշտոնյան։ Բորոդինը նշել է, որ սպասում է «Պուգաչովայի կապն արեւմտյան երկրների հետ» հաստատող պաշտոնական փաստաթղթերի հայտնվելուն։
«Մի քիչ սպասեք, մենք ձեզ կասենք ողջ ճշմարտությունը, ում հետ եմ համագործակցում են Ալլա Պուգաչովան, Մորգենշտերնը և Դուդը։ Ո՞ւմ համար են աշխատել այս մարդիկ Ռուսաստանում այս տարիների ընթացքում և ինչո՞ւ են փախել հենց մեր երկրի համար ծանր պահին։ Հուսով եմ, որ դուք բոլորդ հասկանում եք, որ դա ասվել է ինչ-որ պատճառով», - Բորոդինի խոսքերը մեջբերել են լրատվամիջոցները: