ՀՀ քաղաքացիություն ստացած Մուրադ Գասիևը նոկաուտով հաղթել է ամերիկացի Մայք Բալոգունին

ՀՀ քաղաքացիություն ստացած Մուրադ Գասիևը նոկաուտով հաղթել է ամերիկացի Մայք Բալոգունին

Ռուս բռնցքամարտիկ Մուրատ Գասիևը, որը մարտի 1-ին ՀՀ քաղաքացիություն է ստացել,  Երևանում կայացած բռնցքամարտի երեկոյի շրջանակում հաղթել է ամերիկացի Մայք Բալոգունին, գրում է championat.com-ը։

Բռնցքամարտիկը մենամարտն ավարտել է 2-րդ ռաունդում՝ նոկաուտով։

Այսպիսով, ռուս բռնցքամարտիկը դարձել է ծանր քաշային կարգում WBA Inter-Continental չեմպիոնական գոտու դափնեկիր։

Ընդհանուր առմամբ, պրոֆեսիոնալ բռնցքամարտում Մուրատ Գասիևը տարել է 30 հաղթանակ (որից 23-ը նոկաուտով) և մեկ պարտություն։ Բալոգունի համար սա առաջին պարտությունն է պրոֆեսիոնալ ռինգում, մինչ այդ ամերիկացին ունեցել է 20 հաղթանակ (15-ը նոկաուտով)։