Վարդապետյանի «ռեկորդը»

Վարդապետյանի «ռեկորդը»

Նիկոլ Փաշինյանը միայնակ չի կարող բռնապետություն հաստատել, եթե նրան չաջակցեն տարբեր պաշտոնյաներ, պատգամավորներ, իշխանության հաստիքային ու արտահաստիքային հաճախորդներ։ 

«Բռնապետության դեմքը» խորագրի այսօրվա «հերոսը»՝ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն է, որը յուրօրինակ «ռեկորդի» հեղինակ է դարձել: 

Սահակյանը զրկվեց անձեռնմխելիությունից 

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանը զրկվեց անձեռնմխելիությունից:
ԱԺ-ն 65 կողմ ձայնով համաձայնություն տվեց Մհեր Սահակյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու գլխավոր դատախազի միջնորդությանը։ 

Աննա Վարդապետյանի «բարձր» տեմպը 

Երեկվա իրադարձությունը կանխատեսելի էր, այլ հանգամանք է ուշագրավ. ընդամենն ամիսներ պաշտոնավարող Վարդապետյանն արդեն երրորդ ընդդիմադիր պատգամավորի հետևից է գալիս խորհրդարան:

Կարծես, նման «ռեկորդ» չի գրանցվել ոչ միայն Հայաստանի, այլ համաշխարհային պատմության մեջ:
Այս առումով՝ Վարդապետյանն իսկը Փաշինյանի «պահապան հրեշտակն» է:

Վահրամ Բագրատյան