ՔՊ-ական «տնտեսագիտության» ռահվիրան. Բաբկեն Թունյան

ՔՊ-ական «տնտեսագիտության» ռահվիրան. Բաբկեն Թունյան

Այո, դրամի ուժեղացման արդյունքում ներկրվող ապրանքները պետք է էժանանան: Այդ մասին հայտարարել է ՔՊ-ական Բաբկեն Թունյանը:

Երբ ՔՊ-ական իշխանությունները ցանկանում են մոլորեցնել ՀՀ քաղաքացիներին, տնտեսական հեքիաթներ պատմել, առաջին պլան է մղվում Բաբկեն Թունյանը՝ ՔՊ-ական «Ադամ Սմիթը»:

Հայկական տնտեսությունը 2018թ.-ից ի վեր կործանվում է՝ ՔՊ-ն կյանքի չի կոչել որևէ լուրջ տնտեսական նախագիծ՝ միլիարդավոր դոլարների ներդրումներ այդպես էլ չեն եղել, իսկ ապրանքների էժանացման մասին Թունյանը հավանաբար երազ է տեսել կամ նա նկատի ունի այլ երկիր, սակայն ոչ Հայաստանը:

Թունյանը պետք է շրջի երևանյան, հայաստանյան խանութներում և տեսնի, թե ինչ գնաճ է, ՀՀ քաղաքացիների հետ զրուցի և համոզվի, թե ինչ սոցիալական աղետալի վիճակում են ապրում ՀՀ շարքային քաղաքացիները, ովքեր Թունյանի պես պատգամավորական աշխատավարձ չեն ստանում:

ՔՊ-ի օրոք պետական պարտքը նոր ռեկորդներ է սահմանում՝ հասնելով 11 միլիարդ դոլարի և եթե իշխանափոխություն տեղի չունենա, Հայաստանը ճանաչվելու է սնանկ պետություն:

Վահրամ Բագրատյան