Քաղաքաշինական ծրագրերի ընթացք, գյուղատնտեսական աշխատանքների նախապատրաստություն․ ի՞նչ է քննարկվել Շիրակի մարզպետարանում

Քաղաքաշինական ծրագրերի ընթացք, գյուղատնտեսական աշխատանքների նախապատրաստություն, ընթացիկ աշխատանքային հարցեր․ Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն այսօր աշխատանքային հերթական խորհրդակցությունն է անցկացրել մարզի համայնքների ղեկավարների և աշխատակազմի պատասխանատուների մասնակցությամբ։ Հայտնել է ՀՀ Շիրակի մարզպետի աշխատակազմը։
Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարվել 2023-ին մեկնարկած և 2024-ին շարունակվող կապիտալ ներդրումներին։
«2023-ին, իրապես, մեծածավալ կապիտալ ներդրումներ են եղել Շիրակի մարզում, մեզ համար կարևոր է, որ պետական բյուջեից մարզ ուղղվող միջոցները ծախսվեն նպատակային և աշխատանքներում խնդիրներ չառաջանան, համայնքների ղեկավարներն այստեղ անելիքներ ունեն՝ տեղում պետք է լինեք հստակ վերահսկող մարմիններ, իսկ Շիրակի մարզպետի աշխատակազմը բոլորիդ հետ համատեղ աշխատանքով պետք է կարողանա հասնել նոր արդյունքների։ Ինչպես գիտեք, Շիրակի մարզում 2018-ից ի վեր իրականացվել է շուրջ 231 միլիոն դոլարի աշխատանք, սա ցուցանիշ է, որն ինքնին խոսուն է, ուրեմն պետական ներդումների նկատմամբ հոգացավ մոտեցումը պետք է մեզ՝ պատասխանատուներիս համար, լինի աշխատանքային հստակ սկզբունք»,- ընդգծել է Շիրակի մարզպետը։
Հանդիպման ժամանակ քննարկվել են նաև 2024-ին սոցիալ-տնտեսական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերի իրականացմանը, ինչպես նաև գարնան գյուղատնտեսական աշխատանքներին ընդառաջ պետական օժանդակության ծրագրերից օգտվելուն, մարզոսւմ անասնահամաճարակային իրավիճակի վերահսկողությանը և իրականացվող միջոցառումներին առնչվող հարցեր։