ՖՈՏՈՇԱՐՔ. մայիսի 18-ի՝ ընդդիմության երեկոյան քայլերթը

ՖՈՏՈՇԱՐՔ. մայիսի 18-ի՝ ընդդիմության երեկոյան քայլերթը

Ընդդիմությունն այսօր՝ մայիսի 18-ի երեկոյան ևս քայլերթ իրականացրեց մայրաքաղաքի Կենտրոն վարչական շրջանում: Քայլերթի ընթացքում ընդդիմադիրները, հասնելով Նալբանդյան փողոց՝ ոստիկանության շենքի մոտ, պահանջեցին հանդիպում ՀՀ ոստիկանապետի հետ, ինչից հետո ընդդիմադիր քաղաքական գործիչներ Արթուր Վանեցյանը, Իշխան Սաղաթելյանը, Հայկ Մամիջանյանն ու մի քանի պատգամավորներ հանդիպեցին ոստիկանապետ Վահե Ղազարյանին և ոստիկանության ղեկավար կազմին: Հանդիպումից հետո Սաղաթելյանն ընդգծեց, որ ներկայացրած պահանջների հիմնական մասը բավարարվել է։

Mediahub.am-ի ֆոտոլրագրող Գեղամ Մկրտչյանն իր ֆոտոշարքում ամբողջացրել է քայլերթի ողջ ընթացքը: