Իլոն Մասկը նշել է Մարսի վրա վայրէջք կատարելու տարեթիվը

Իլոն Մասկը նշել է Մարսի վրա վայրէջք կատարելու տարեթիվը

Իլոն Մասկը կարծում է, որ մարդկությունն առաջին անգամ ոտք կդնի Մարսի վրա մինչեւ այս տասնամյակի վերջ։ Այս կանխատեսումը նա հրապարակել է Twitter-ի իր էջում։

Միլիարդատիրոջ բաժանորդներից մեկը նրան հարցրել է, թե երբ կարող է տեղի ունենալ Մարսի վրա առաջին վայրէջքը։ Tesla-ի եւ SpaceX-ի ղեկավարը լակոնիկ է գտնվել եւ պատասխանել՝ «2029»: 

2016թ․ գործարարն արդեն կանխատեսել էր, որ մարդկությունը Մարսի վրա վայրէջք կկատարի 2026թ․։ Որոշ օգտատերեր մեկնաբանել են, որ նույնիսկ 2029թ․ հավակնոտ է թվում, եւ դեռ շատ բան կա անելու՝ նման առաքելության համար ճանապարհ հարթելու համար։

Կարգավորիչ մարմինների կողմից հավանություն ստանալու դեպքում Starship հրթիռակիրը կարող է իր առաջին ուղեծրային փորձնական թռիչքն իրականացնել առաջիկա մի քանի ամիսների ընթացքում: