Դատավոր Սեդա Սաֆարյանը զբաղվում է նաև փաստաբանությամբ․ Արսեն Բաբայան

Դատավոր Սեդա Սաֆարյանը զբաղվում է նաև փաստաբանությամբ․ Արսեն Բաբայան

Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել և կից գրել․

ՍԴ դատավոր Սեդա Սաֆարյանը դատավորի կարգավիճակը ձեռք է բերել դեռևս սեպեմբերի 15-ին՝ ԱԺ-ում ընտրվելով որպես ՍԴ դատավոր: Այդ օրվանից սկսած բոլորը գիտակցել են, որ Սեդա Սաֆարյան անուն ազգանունն ունեցողն այլևս դատավոր է: Մնացածը տեխնիկայի հարց էր...

Պարզվում է այդ դատավորը իր կարգավիճակից բացի զուգահեռ մշտական հիմունքներով զբաղվում է փաստաբանությամբ (ներկայացուցչություն): Խնդրեմ, հրապարակում եմ ևս մեկ միջնորդություն, որն ապացուցում է ասվածը:

Համոզմունք ունեմ, որ այդ այդ չթույլատրված աշխատանքը նա կատարել է վարձատրության դիմաց: