Մեր մարդկային արժեքների շնորհիվ՝ Թուրքիայի հետ հարաբերությունները զարգացնելու շանսերը մեծացել են

Մեծացել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների զարգացման մեծ հնարավորությունը։ Այդ մասին այսօր ԱԺ ամբիոնից հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով՝ այդ հնարավորությունը մեծացել է քաղաքական, վերդիվանագիտական գործոնների, ավելի կոնկրետ՝ մարդկային արժեքների շնորհիվ, այն բանից հետո, երբ մենք սկսեցինք մարդկային, հարևանային արժեքների վրա հիմնված տրամաբանությամբ արձագանքել Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժին։

Նա նշեց, որ հույս ունի՝ առաջիկայում կբացվի Հայաստան-Թուրքիա սահմանը։

Մանրամասները՝ տեսանյութում։