Մարզպետը հանցագործություն է կոծկում

Մարզպետը հանցագործություն է կոծկում

Նիկոլ Փաշինյանը միայնակ չի կարող բռնապետություն հաստատել, եթե նրան չաջակցեն տարբեր պաշտոնյաներ, պատգամավորներ, իշխանության հաստիքային ու արտահաստիքային հաճախորդներ։ 
«Բռնապետության դեմքը» խորագրի այսօրվա «հերոսը»՝ Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն է, ով ակնհայտորեն կոծկում է իր ենթակայի հանցագործությունը:

Մարզպետի «անտեղյակությունը»

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը հրաժարվում է որևէ գնահատական տալ Սարամեջի ղեկավարի ամուսնուն Սպիտակի քաղաքապետի որդու կողմից ծեծելու դեպքին՝ պնդելով, որ տուժողը չի բողոքում:

«Կողմերը դրա մասին հերքում են կամ բողոք չկա, ես ինչքանով որ տեղյակ եմ, բողոք չկա, այսինքն՝ փաստը չի արձանագրվել, որ ծեծկռտուք է եղել. ծեծկռտուք չի եղել։ Հարցը գտնվում է իրավապահների դաշտում, թող իրավապահները բազմակողմանի ուսումնասիրեն և բացահայտեն, եթե ծեծկռտուք է եղել։ Ինչ-որ մեկը չի ասում, որ կռիվ է արել, չի արել, ես նման բան չեմ լսել, խոսքը սրա մասին է։ Հիմա մամուլում գրվել է, որ ծեծկռտուք է եղել, դա մամուլն է գրել, բայց դա փաստ չէ», - ասել է Արամ Խաչատրյանը։

Մարզպետը ստում է

Արամ Խաչատրյանն ակնհայտորեն ստում է: Դա անում է երկու դրվագով:

Նախ, ծեծ եղել է ու դրա վկայությունն են բազմաթիվ հրապարակումները:

Եվ երկրորդ, Սարամեջի վարչական ղեկավարն ու նրա ամուսինը բողոքում են ու պատրաստ են գնալ մինչև վերջ՝ արդարություն հաստատելու վճռականությամբ:

Փաստորեն, Լոռու մսրզպետը, իր պարտականությունները թողած, դարձել է ՔՊ-ական «բեսպրեդելի» պաշտպան:

Վահրամ Բագրատյան