Արցախն ադրբեջանական համարող կապիտուլյանտը «միամիտ» է ձևանում․ Շարմազանով

ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Փաշինյան,Ալիեւի երեկվա հայտարարությունները քո զիջումների արդյունք է։
Նիկոլը հանկարծ զարմացել է,որ Ալիեւը հերթական ապակառուցողական ելույթն է ունեցել։
Ի՞նչ կա զարմանալու։
Եթե Նիկոլը պատրաստ է Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում,Ալիեւն էլ հակահայկական ելույթներ է ունենալու։
Գորիս-Կապան ճանապարհը թշնամուն հանձնած,Արցախն ադրբեջանական համարող կապիտուլյանտը «միամիտ» է ձեւանում։
Նիկոլն ու Իլհամը ներդաշնակ աշխատում են ՝բերելով նոր կորուստներ հայկական կողմերի համար»։