Բավրայի մաքսակետը ժամանակավորապես չի գործի

Բավրայի մաքսակետը ժամանակավորապես չի գործի

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ վրացական կողմում՝ Նինոծմինդայում նոր մաքսային կետի կառուցման գործընթացի ավարտով պայմանավորված՝ ժամանակավորապես չի գործի ՊԵԿ Հյուսիսային մաքսատուն-վարչության Բավրայի մաքսային կետ-բաժինը:

Մասնավորապես, Բավրայի մաքսակետը փակ կլինի սեպտեմբերի 9-ին, ժամը 11:00-ից մինչև 23:00-ն: