Սոմալիի խորհրդարանը նոր վարչապետ է նշանակել

Սոմալիի խորհրդարանը շաբաթ օրը միաձայն հաստատել է Համզա Աբդի Բարեին նոր վարչապետի պաշտոնում՝ ճանապարհ հարթելով երկրի նոր կառավարության համար, գրում է AFP-ը։
Ներկա բոլոր 220 օրենսդիրներն իրենց օրհնությունն են տվել Բարեի նշանակմանը, որից հետո նա երդվել է, ասել է խորհրդարանի նախագահը։
48-ամյա Բարեն խորհրդարանին ասել է , որ կձեւավորի կառավարություն, որը կկենտրոնանա ներառական քաղաքական կայունության ստեղծման վրա։
Սոմալիի նոր վարչակազմը բախվում է մի շարք մարտահրավերների, ներառյալ՝ սպասվող սովը եւ ջիհադիստական «Ալ-Շաբաբ» խմբավորման գործունեությունը։