«Հայաստան» դաշինքի տեսլականը՝ պետական կառավարման համակարգի վերաբերյալ

«Հայաստան» դաշինքի տեսլականը՝ պետական կառավարման համակարգի վերաբերյալ

Համաժողովրդական պայքարի հաղթանակից հետո կձևավորվի Ազգային համաձայնության ժամանակավոր կառավարություն, որի կազմում չի լինելու որևէ օդիոզ դեմք։ Այս մասին հայտարարություն է տարածել «Հայաստան» դաշինքը։

«Հիմնովին բարեփոխվելու է կառավարման համակարգը․ ներգրավվելու են բարձրակարգ մասնագետներ, ովքեր իրենց աշխատասիրությամբ, պետականամետ մտածողությամբ նպաստելու են երկրի զարգացմանը, տնտեսության վերականգնմանը։

Պոպուլիզմի, ստի, կեղծիքի, անգործության և կոռուպցիայի փոխարեն նոր կառավարության քաղաքականությունն ուղղված է լինելու քաղաքային և գյուղական համայնքների բնակիչների բարեկեցության ապահովմանը-նշվում է հայտարարության մեջ։