Գեղարքունիքում տղամարդը գազի բալոնով տրակտորի կցորդիչի անիվն է փչել և այն պայթել է․ նա մահացել է

Գեղարքունիքում տղամարդը գազի բալոնով տրակտորի կցորդիչի անիվն է փչել և այն պայթել է․ նա մահացել է

Երեկ՝ նոյեմբերի 18-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 15:50-ի սահմաններում «Վարդենիս» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչություն ահազանգ է ստացվել, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը կցորդիչի անվները պայթելու հետևանքով ստացած մարմնական վնասվածքներով «Վարդենիս» բժշկական կենտրոն է տեղափոխել մի քաղաքացու: 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ոստիկանները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 15:30-ի սահմաններում, Վարդենիս խոշորացված համայնքի բնակավայրերից մեկի բնակիչ, 46-ամյա Սլավիկ Ս.-ն մեքենայի գազի բալոնով փչել է իրեն պատկանող տրակտորի կցորդիչի անիվը, ինչից անիվը պայթել է, ու անվահեծը դուրս է թռել ամրանի վրայից՝ հարվածելով Սլավիկ Ս.-ին:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։